«Պատերազմի հավանականությունը ավելին չէ, քան 5 տարի առաջ էր»
«Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմական գործողությունների, եւ դա չի վերաբերում միայն առկա իրավիճակին, պատերազմները մարդկանց ուղեկցող մշտական երեւույթներ են, ժողովուրդը պետք է պատրաստ լինի իր տարածքները պաշտպանելու: Միեւնույն ժամանակ դիվանագիտական եւ քաղաքական միջոցներով պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պատերազմը կանխվի»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը խոսելով հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմի մասին նաեւ նշեց, որ հավանականությունը ավելին չէ, քան 5 տարի առաջ էր: «Բայց 5 տարի առաջ դարձյալ հավանականությունը մեծ էր»:
Արման Մելիքյանն ասաց, որ Հայաստանը պատերազմ չի նախաձեռնի, Ադրբեջանը եւս, եթե չստանա գերտերություններից մեկի ակտիվ աջակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել