HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուլյա Տիմոշենկոն մտադիր է դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները

Ուկրաինայի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ չի ճանաչում Ուկրաինայի նախագահական ընտրությունների օրինականությունը, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս վերջնական տվյալներրը չի հրապարակել: Տիմոշենկոն պարտաստվում է վիճարկել քվեարկության արդյունքները դատարանում: «Նման ընտրություններով ես երբևէ չեմ ճանաչի Վիկտոր Յանուկովիչի հաղթանակի լեգիտիմությունը»,- հայտարարել է Յ. Տիմոշենկոն: Նա չի բացառել նախագահական ընտրությունների երրորդ փուլը, և իր իրավաբաններին հանձնարարել է պատրաստվել` ընտրությունների արդյունքները վիճարկել դատարանում: Ուկրաինական կայքերի վերջին տվյալներով`Տիմոշենկոն Վիկտոր Յանուկովիչին զիջել է ավելի քան 3 տոկոս ձայներով: Տիմոշենկոյի դիրքորոշմանը չի ազդել նաև միջազգային դիտորդների գնահատականը, թե երկորդ փուլն անց է կացել թափանցիկ և օրինական: ԿՏՀ-ի նախնական տվյալներով` 99.58 տոկոս քվեարկության արդյունքների ամփոփմամբ` Վիկտոր Յանուկովիչը երկրորդ փուլում հավաքել է 48.83 % ձայն, Յուլիա Տիմոշենկոն` 45. 59 %: ԿԸՀ-ն խոստացել է ընտրությունների հրապարակել վերջնական արդյունքները օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter