HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Է. Մողինի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Փարիզ: Այցի ընթացքում Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձաժողովի նախագահի, Ֆրանսիայի նախագահի ռազմական գրասենյակի ղեկավարի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի տնօրենի և փորձագետների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը կայցելի նաև Ֆրանսիայի ռազմաուսումնական հաստատություններ, զինված ուժերի ստորաբաժանումներ: Փարիզում նախատեսված է համագործակցության փաստաթղթի ստորագրում, որը իրավական հիմքեր կստեղծի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցություն ծավալելու համար: ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ` այցի շրջանակներում երեկ նախարար Ս. Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի 20-ից ավել կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի 18-ամյա պատմությունը, կարևորել սփյուռքահայության դերը հայկական բանակի կայացման գործում, անդրադարձել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների սկզբունքներին: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ֆրանսահայության ներկայացուցիչներին հուզող հարցերին, զրուցել բանակաշինության ոլորտում սփույռքահայության դերն ընդլայնելու հեռանկարների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter