HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

2011-ին  էլեկտրաէներգիայի 80-85 %-ը` սեփական ռեսուրսների  հաշվին

Օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ 2011 թվականին օգտագործվող էլեկտրաէներգիայի 80-85 տոկոսը պետք է բավարարվի սեփական ռեսուրսների հաշվին:

Խորհրդակցության ժամանակ հաշվետվությամբ հանդես է եկել կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը, ով տեղեկացրել է, որ 2009 թվականի ընթացքում սեփական օգտագործման համար մուտք է գործել 253.97 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից ներմուծվել է 134.746 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ից` 119.224 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Կառույցի հաշվետվության  համաձայն` 2009 թվականին Քաշաթաղի շրջանի էլեկտրաֆիկացման ծրագրի շրջանակներում շրջանի Վակունիս, Վազգենաշեն, Մովսեսաշեն գյուղերում անցկացվել են օդային գծեր, ինչպես նաեւ տեղադրվել են տրանսֆորմատորային ենթակայաններ` 87.5 մլն դրամի շրջանակներում: Ծրագիրը, վարչության պետի հավաստմամբ, կշարունակվի 2010 թվականին:

«Էներգահամակարգի զարգացման գործում մեծ ներդրում ունի նաեւ «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերությունը, որը 2009 թվականին շինարարական աշխատանքներ է կատարել` ուղղված 3 330 հազար դրամ ծավալով 4 հիդրոէլեկտրակայանների կառուցմանը, որից  2131271 հազ. դրամը վարկային միջոցների հաշվին, 862 074 հազար դրամ թողարկված բաժնետոմսերից հավաքագրած գումարներից, իսկ 336 655 հազար դրամ սեփական միջոցների հաշվին: Ընկերության կողմից տարվա ընթացքում պատվիրվել է չորս` Կարկառ 1, Կարկառ 2, Իշխանագետ 1 եւ Իշխանագետ 2   հիդրոէլեկտրակայանների կառուցման նախնական նախագծերի պատրաստումը»,- նշվում է վարչության հաշվետվության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter