HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է 996 իրավահաջորդի դիմում

ՀՀ արդարադատության նախարարությունը օրեր առաջ դիմել է Աքսա Ֆրանսիական ապահովագրական ընկերության կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին` նկատի ունենալով Աքսայի կողմից ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցման գումարների հետ կապված հարցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ` Բարսեղ Գարթալյան հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Այսպես, հանձնաժողովը ստացել էր 13790 դիմում (մոտ 3840-ը ուղարկվել էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից), որից մերժվել է 12794-ը` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Հասցեատերերի անունները, ըստ երկրների, դեռևս ենթական չեն հրապարակման, սակայն երկու շաբաթվա ընթացքում բոլորին, այդ թվում նաև նրանց, ում դիմումները մերժվել են, նամակներ կուղարկվեն: Ըստ Բարսեղ Գարթալյանի` որոշումները պատրաստ էին դեռևս 2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվել է միայն 2010 թվականի հունվարի վերջին: Խոսքը ընդհանուր առմամբ 17.5 միլիոն դոլլարի մասին է, որից 11 միլիոն 350 հազարը տրվելու է ժառանգորդներին, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter