«Չորրորդ ինքիշխանություն». Զուգարանների կարմիր ժապավենը կկտրի Սերժ Սարգսյանը
Թերթի տեղեկություններով` օրերս ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել` գումարներ հատկացնել Ազգային մրցունակության հիմնադրամին, որի նախաձեռնությամբ և առաջարկով ձեռք է բերվելու երկու էկո զուգարան: Դրանցից յուրաքանչյուրը, թերթի տեղեկություններով, արժե մոտ 200 հազար դոլար:
Զուգարաններից մեկը տեղադրվելու է Գեղարդի վանքի շրջակայքում, մյուսը` Տաթևի վանքի շրջակայքում: Թերթի տեղեկություններով` զուգարանները տեղադրվելու են հոկտեմբերին և դրանց բացումը վստահվել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել