HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ի՞նչ շահ ունի Հայաստանը Թուրքիա-Իրան մրցակցությունից 

Այսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ Իրանը եւ Թուրքիան Կովկասում «գերտերության» պայքար են մղում եւ երկուսն էլ իրավունք ունեն հավակնելու այդ կարգավիճակին: «Թուրքիան Հյուսիսային եւ Հարավային Կովկասում, իհարկե, ցանկանում է իր դերն ակտիվացնել: Իսկ թուրք-իսրայելական սառեցման վերջին զարգացումները ապացուցում են, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել իր դերը իսլամական երկրների համակարգում, ինչպես նաեւ թափանցել Հայաստանի հետ ջերմ հարաբերությունների դաշտ,-նշեց բանախոսը: -Թուրքիան այս պահին ոչ թե քանդողական, այլ կառուցողական քայլերով է ցանկանում ստեղծել իր գերիշխանությունը տարածաշրջանում: Եվ, բնականաբար, Իրանի եւ Թուրքիայի մեջ ինչպես միշտ եղել է այդ մրցակցությունը, որը այսօր էլ կա, անգամ թուրքական կապիտալի ներթափանցումը Իրան բավականին սահմանափակումների է հանդիպում»: Սակայն, ըստ բանախոսի, Թուրքիան եւ Իրանը ունեն մի  շատ կարեւոր կապող հանգամանք, որտեղ երկու երկրների շահերը համընկնում են. «Խոսքը քրդական խնդրի մասին է, մասնավորապես քրդական ահաբեկչական կազմակերպությունների հետ: Քրդական ֆակտորի նկատմամբ մի երկրի վերաբերմունքը միշտ նույն  արձագանքն է գտնում մյուս երկրում: Քրդական խմբավորումներից բխող վտանգը երկու երկրներին միավորող կարեւոր հանգամանք է»: «Իսկ ինչպե՞ս Հայաստանը  կարող է օգտվել Թուրքիա-Իրան մրցակցությունից  եւ ճիշտ դիրք ընդունելով`շահող կողմ դուրս գալ»` «Հետք»-ի հարցին Գառնիկ Ասատրյանը պատասխանեց, որ այս պահին  դժվարանում է եւ ճիշտ էլ չի լինի պատրաստի դեղատոմս առաջարկել, սակայն մի բան հստակ  է, որ լավագույն պահվածքը, որ առավելագույնս շահեկան է Հայաստանի համար, երկու երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների ստեղծումն ու պահպանումն է: Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի մասնակցությունը  Գառնիկ Ասատրյանը ճիշտ է համարում. «Ինչպես գիտեք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին փուլում Իրանը ատիվորեն մասնակցում էր, հետագայում այն դուրս մնաց, սակայն կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե Իրանը իր մասնակցությունը ունենա այս հարցի քննարկման մեջ, որովհետեւ Իրանն այսօր կարեւոր դեր ունի տարածաշրջանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter