HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գ. Ամալյան. «Առաջիկայում մեզ սպասում է լիցենզավորման մի գործընթաց, որին դիմելու են բոլորը հավասար սկզբունքով»

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի այսօրվա ասուլիսը նվիրված էր Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագծին: Ասուլիսն հարց հնչեց նաև այդ չափորոշիչների` հեռուստաընկերությունների փակվելուն հանգեցնելու մասին: Խոսակցություններ կան, որ 2010-ին որոշ հեռուստաընկերություններ փակվելու են` լիցենզիաներից զրկվելու են: Արդյոք այս չափորոշիչները հենց դրա համար պարարտ հող չե՞ն ստեղծում: Շատ տարօրինակ հարցադրում է ինձ համար: Եվ ես հասկանում եմ, որ շատ մարդիկ կան, որ այլ տրամաբանությամբ չէին կարող առաջնորդվել, «ուրեմն պետք է փակվեն ինչ-որ բաներ»: Ես ինքս որևէ հիվանդագին բան, որ այս չափորոշիչները պիտի դառնան լծակ` որևէ մեկին չլիցենզավորելու համար, չեմ տեսնում: Նախ հասկացեք մի բան, որ առաջիկայում մեզ սպասում է լիցենզավորման մի գործընթաց, որտեղ անկախ իր նախկին գործունեության նախապատմությունից` դիմելու են բոլորը հավասար սկզբունքով, գալու են ասեն. «Ես այն հեռուստաընկերությունն եմ, որը պատրաստվում է, ստանալու դեպքում, իրականացնել այս, այս, այս, այս գործունեությունը»: Դժվար թե որևէ մեկը դուրս գա իր իրավական շրջանակներից, ասի. «Բա, դու քո նախկին գործունեության մեջ այս էիր անում, այն էիր անում», որովհետև օրենսդրությունը դա ձեզ չի լիազորի, չէ՞: Այսինքն` ձեզ հայտնի է` մրզույցի մեխանիզմը ինչպիսին է. այդտեղ կարող են գալ բացառապես նոր ի հայտ եկած, հիմնված ընկերություններ, այդտեղ կարող են մասնակցել նախկին գործող ընկերությունները: Այսինքն` մարդիկ գալիս են մաքուր թերթից: Ո՞նց կարող է այստեղ այս չափորոշիչը դառնալ լծակ` լիցենզավորելու կամ չլիցենզավորելու համար: Այսինքն` դրանք, ինձ թվում է, իզուր մտավախություններ են, և ինչի պիտի հատկապես այս տարբերակը այդտեղ օգտագործվեր, երբ եկողը ընդամենը խոսում է իր ապագա անելիքներից, և ոչ մեկ չի կարող իրեն ասել. «Իսկ ի՞նչ էիր դու նախկինում»: Եթե չափորոշիչներից վերանանք, արդյոք կա՞ն որոշ հեռուստաընկերություններ փակելու տրամադրություններ, նպատակներ, մտադրություններ: Իհարկե, չկան: Դա ի՞նչ մոտեցում է: Պատասխանը շատ պարզ է: Այսինքն` անհեթեթ հարց է: Ես կարծում եմ, որ իրոք հարցը ընդամենը հռետորական է` հնչած լինելու համար, որի շուրջ հետո կարելի է լրագրողական ինչ-որ մեկնաբանություն անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter