HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ 

Այսօր Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու և Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ շարունակական բարձրաստիճան այցելությունները նոր լիցք և որակ են հաղորդում երկու բարեկամ երկրների փոխշահավետ համագործակցությանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Սիրիայի հետ բազմակողմ և բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանը, եւ այդ է վկայում Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը` ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սիրիայի, մասնավորապես արևելյան շրջանների հետ, ամենատարբեր բնագավառներում համագործակցության խորացման համար: Նույն օրը Սիրիայի արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի եւ Սիրիայի ԱԳ Ն-ների միջև քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter