HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասունցի Դավիթը»` բեմում

Պետական կամերային  երաժշտական թատրոնում վաղը կկայանա «Սասունցի Դավիթ»  ներկայացումը:  Բեմականացված է միայն էպոսի «Սասունցի Դավիթ» գլուխը, որ մշակել է Հովհաննես Թումանյանը: Պիեսի հեղինակը եւ բեմադրողը  Դավիթ Հակոբյանն է: Ներկայացումն սկսվում է այնտեղից, երբ Մհերին ասում են, թե ինքը պիտի մեռնի իր որդու ծնվելուց հետո: Շարունակությունը զարգանում է էպոսի սյուժեին համապատասխան: Բեմադրության 2-րդ ռեժիսոր  Արմեն Վաղարշակյանի խոսքերով` ներկայացման  մեջ խաղում են ԵԹԿՊԻ-ի 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր ուսանում են Ս. Սարգսյանի արվեստանոցում: «Թեեւ այստեղ  խաղում են ուսանողներ, սակայն նրանք ներկայացնում են բավականին  հասուն խաղ: Սա զարմանալի չէ,  քանի որ հենց երիտասարդներն  են, որ պետք է բերեն  նոր շունչ ու մոտեցում թատերական  արվեստին»,-ասաց Ա. Վաղարշակյանը: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter