Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առիթով կառավարությունը միջոցառումներ է նախատեսել
Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առթիվ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել մեծանուն բանաստեղծի հուշաքարին։ Հիշատակի արարողությունը միայն սկիզբն է մեծանուն բանաստեղծի հոբելյանական միջոցառումների, որոնք կազմակերպում է ՀՀ կառավարության Վահան Տերյանի 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը։
Մտավորականներից ու պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հոբելյանական հանձնաժողովի նախագահն է վարչապետը։ Հոբելյանական միջոցառումները ներառում են ինչպես ավանդական տերյանական օրեր բանաստեղծի ծննդավայրում եւ Օրենբուրգում (Ռուսաստանի Դաշնություն), այնպես էլ ուսանողական մրցույթ-փառատոն, հուշանվեր-գրքույկի հրատարակում, «Գրական թերթի» հոբելյանական համարի թողարկում, հայ նկարիչների եւ գրականության ցուցահանդեսներ, համադպրոցական մրցույթներ, «Վահան Տերյան» հանրագիտարանի հրատարակում, Վ. Տերյանի անվան կրթաթոշակի սահմանում, նամականիշի թողարկում եւ այլն։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել