«Առավոտ». «Ժառանգությունը» վերանայել է իր նախկին որոշումը
Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության և խորհրդարանական խմբակցության համատեղ նիստ, որտեղ այսօր մեկնարկելիք ԱԺ 10-րդ նստաշրջանի նիստին մասնակցելու վերաբերյալ որոշում է կայացվել:
Նախատեսվում է, որ խմբակցությունն այսօր հանդես կգա նստաշրջանի աշխատանքներին իր մասնակցությունը վերսկսելու մասին հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցության խորհրդարանական խմբակցությունն առկախել էր իր մասնկացությունը նստաշրջանի աշխատանքներին, թեև «Ժառանգության» պատգամավորները շարունակում էին մասկանցել հանձնաժողովների աշխատանքներին և օգտվում էին «Խարհրդարանական ժամի» ընձեռած հնարավորությունից` հայտարությամբ և տեսակետներով հանդես գալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել