HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշվառման են վերցվել թմրամիջոցներ գործածելու համար

2009 թ. ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկա և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպություն փորձաքննության է ներկայացվել 1994 անձ, որոնցից 1142-ի փորձանմուշներում հայտնաբերվել է թմրամիջոցի առկայություն, եւ նրանք վերցվել են հաշվառման: Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ հաշվառման վերցվածներից 590-ի մոտ հայտնաբերվել է կանաբիսի, 507-ի մոտ` ափիոնի և 45-ի մոտ` սինթետիկ խմբերին պատկանող թմրամիջոցի առկայություն: 2008 թվականին փորձաքննության է ներկայացվել 1336 անձ, որոնցից հաշվառման է վերցվել 639-ը: Հաշվառման վերցվածներից 320-ի մոտ հայտնաբերվել է կանաբիսի, 279-ի մոտ` ափիոնի և 40-ի մոտ` սինթետիկ խմբերին պատկանող թմրամիջոցի առկայություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter