Բախվել են մարդատարն ու բեռնատարը
Նախօրեին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2121» մակնիշի 633 ՏՍ 51 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 103 ՏՍ 51 պետհամարանիշի բեռնատարին (վարորդ` 1966 թ. ծնված Լեւոն Խուրշուդյան):
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Կապան քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության մամլո բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել