Անցած 7 օրում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 3 դեպք, որից բացահայտվել է 1-ը:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 33-ը, խարդախության 22 դեպքից` 21-ը, ավազակային հարձակման 3 դեպքից` 2-ը:
Նույն ժամանակահատվածում արձանագրված կողապուտի` 4 և խուլիգանության 5 դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է նաև նախկինում կատարված մարմնական վնասվածք հասցնելու` 4, կողապուտի` 3, խուլիգանության` 1 և խարդախության 3 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 31-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել