HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գազիֆիկացման  աշխատանքները կշարունակվեն նաեւ այս տարի 

2010 թվականին նախատեսվում է գազիֆիկացման աշխատանքներ իրականացնել ԼՂՀ Մարտակերտ եւ Հադրութ քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ եւ Ասկերանի շրջանի Պատարա գյուղերում: Ոլորտի ծրագրերի մասին խոսելիս ներկայացրել է կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը:

Նրա խոսքերով` 2009 թվականի ընթացքում գազիֆիկացվել է 10 բնակավայր` Ստեփանակերտը մասնակի, Ասկերանի շրջանում` Պատարա, Ակնաղբյուր, Վարդաձոր, Նախիջեւանիկ, Այգեստան գյուղերը, Մարտունու շրջանում` Քերթ, Քարահունջ, Ալիբալի գյուղերը, Մարտակերտի շրջանում` քաղաք Մարտակերտը, շրջանի Աղաբեկալանջ, Ներքին Հոռաթաղ, Շահմասուր, Ծաղկաշեն, Առաջաձոր գյուղերը, Հադրութ քաղաքը` 972119.4 հազար դրամ ընդհանուր գումարով:

Վարչության հաշվետվության համաձայն` 2009-ին բաժանորդների քանակն ավելացել է 1796-ով եւ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 23.347  (բնակարան) բաժանորդ: Տարվա ընթացքում «Արցախգազ» ընկերության կողմից ներմուծվող գազի ծավալը կազմել է   35112630 մ3, որից փաստացի օգտագործվել է 33519669 մ3, բնական կորուստները կազմել են  ընդհանուր ծավալի 4.6 տոկոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter