Սուրբ Վարդանանք
Այս տարի փետրվարի 11-ին` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղևոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն` Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ տարվեցին Պարսկաստան, բանտարկվեցին և բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին:
Վաղը Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:
Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել