Մարտակերտի դիրքերում զինծառայող է վիրավորվել
Սեպտեմբերի 12-ին` ժամը 16:25-ի սահմաններում, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման հետևանքով Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը:
Վիրավորի վիճակը միջին ծանրության է: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ միջադեպի առիթով տարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել