Սերժ Սարգսյան. «Վստահ եմ, որ գալու է այն օրը...»
Սերժ Սարգսյանը Լոնդոնում առանձին հանդիպում է ունեցել իր աշխատանքային այցի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների և ճանաչված հասարակական գործիչների հետ:
Նախագահ Սարգսյանը անգնահատելի է համարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի տնտեսական առաջընթացի, Մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև Սփյուռքի հայկական գաղթօջախներում հայապահպանության գործում նրանց կողմից տարվող տևական աշխատանքը:
«Վստահ եմ, որ մեր բոլոր ուժերի համադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները և հաստատակամորեն առաջ ընթանալ մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհով: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` եռագույնը, նույնպիսի խինդ ու հպարտություն կառաջացնի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի մոտ, ինչպես Արարատի խորհրդանիշը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել