HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը խորհուրդ է տվել դիմել կառավարությանը

Լոռու մարզխորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին «Հետքի» Լոռու մարզի թղթակիցը տեղեկացրել է, որ մանր ու միջին ձեռներեցության զարգացումը, որքան էլ կառավարության տնտեսական քաղաքականության բաղկացուցիչն է, մարզում չի կայանում, ինչը պայմանավորված է նաև հարկային մարմնի հետապնդումներով: Որպես օրինակ մատնանշվել է այն հանգամանքը, որ մանր ու միջին ձեռնարկատերերը` գյուղմթերքներ վաճառող առևտրականները, տուգանվում են վաճառվող ապրանքների ապրանքագրեր չունենալու հիմնավորմամբ: Մինչդեռ շատ դեպքերում մատակարարած ապրանքների համար ապրանքագրեր չեն տրամադրում այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Գրանդ Քենդին», կամ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությունները: Արդյունքում, ոչ իրենց մեղքով մանր ու միջին ձեռնարկատերերի հարկային պարտավորությունները 2-ից բարձրանում է 11 տոկոսի, ինչի հետևանքով էլ Ալավերդի քաղաքում ավելի քան 50 անձինք, ովքեր զբաղվում են գյուղմթերքների վաճառքով, խուսափում են մտել հարկային դաշտ: «Ես չէի ուզենալ պատասխանել մի հարցի, որին չեմ տիրապետում: Դրա համար առնվազն ոչ կոմպետենտ կերևամ: Եթե նմանատիպ խնդիր կա, մարզպետի միջոցով ներկայացրեք, կառավարությունը կքննարկի, հարկային ծառայության հետ կորոշենք` ինչ անել»,- պատասխանել է Արմեն Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter