Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ
Անցյալ տարվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132 եւ 132 1 հոդվածների հատկանիշներով վարույթ է իրականացվել 15 քրեական գործերով։ Դրանցից 7-ը 2008 թ. հարուցված եւ 2009 թ. փոխանցված գործեր են։ 6 գործերով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել եւս 21 զոհեր եւ նոր 2 անձանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 132 եւ 132 1 հոդվածներով, 1 գործ (աշխատանքային թրաֆիքինգ) կարճվել է։
Երեք քրեական գործեր նախորդ տարիներին հարուցված, կասեցված, այնուհետեւ 2009-ին վերսկսված գործեր են, որոնցով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել 12 նոր զոհ եւ 3 նոր անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 132 եւ 132 1 հոդվածներով։
Ոստիկանության լրատվության վարչության հաղորդմամբ` քրեական չորս գործեր հայտնաբերվել եւ հարուցվել են 2009-ին։ Դրանցից մեկը, որ վերաբերում էր ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային թրաֆիքինգին, կարճվել է քրեական դատավարական օրենսգրքի 35 հոդվածով։ Մյուս երեքով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել 14 զոհ։ Մեղադրյալները չորսն են։
Ընդհանուր առմամբ՝ 2009 թ. ընթացքում հայտնաբերվել եւ տուժող է ճանաչվել 60 անձ։ Հետագա աջակցության նպատակով նրանցից 22-ը ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ։
2009 թ. ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված 10 անձանցից 1-ի վերաբերյալ գործը կարճվել է, չորսը գտնվում են կալանքի տակ, երկուսն արդեն դատապարտվել են, իսկ չորսի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Ընդհանուր առմամբ՝ ներկայումս թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ։
Քրեական օրենսգրքի 132 եւ 132 1 հոդվածների հատկանիշներով 2009 թ. ընթացքում ընդհանուր առմամբ դատապարտվել է 10 անձ. չորս անձ դատապարտվել են 13 տարի, 5 տարի, 4 տարի եւ 7 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 132 1 հոդվածի հատկանիշներով ազատազրկման է դատապարտվել 6 անձ՝ 8 տարի, 9 տարի, 7 տարի 6 ամիս, 5 տարի, 3 տարի, 11 տարի ժամկետով ։ Եվս մեկ անձ, այդ գործերի հետ կապված, դատապարտվել է քրեական օրենսգրքի 38-262 եւ 340 հոդվածներով՝ 1 տարի ազատազրկման եւ 200 հազար դրամ տուգանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել