HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ադրբեջանական հանրույթը պատրաստ չէ հարձակվողական պատերազմի

«Որքան էլ Ադրբեջանը հակահայկական քարոզչություն անի, ադրբեջանցիները լավ գիտեն, որ արցախահայությունը պատրաստ է մինչեւ վերջ կանգնել իր հողի համար»,- կարծում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Քիչ առաջ «Հենարան» ակումբում նա ասաց, որ ադրբեջանական հանրույթը պատրաստ չէ հարձակվողական պատերազմի, քանի որ հարեւան պետությունը սխալ է նախապատչաստել իր բնակչությանը դրան: Մասնավորապես` անտեսվել են հարձակվողական պատերազմի խոցելի կողմերը: Նախ այն, որ հարձակվող կողմը առնվազն 3/1-ի, իսկ միջինում 7/1-ի հարաբերությամբ կորուստներ է ունենալու: «Իսկ պաշտպանող կողմը միշտ գիտի, թե ինքը ինչ է պաշտպանում, այնպես որ հարձակվող բանակը պատշաճ պատասխան ստանալու դեպքում, շատ արագ բարոյալքվելու է»,- նշեց Պաշտպանության հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը: Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական խնդիրներին` բանախոսն ասաց, որ Ադրբեջանը անհաջող հարձակվողական պատերազմ սկսի, ապա հնարավոր է, որ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները կարող են ապստամբություն սկսել եւ պառակտել երկիրը: «Ադրբեջանն, ըստ էության բռնապետույուն է, եւ ազգային փոքրամասնությունները ճնշված են այնտեղ, սակայն ինքնությունը հնարավոր չէ խորտակել ճնշումներով, այն պատեհ առիթով գլուխ է բարձրացնելու: Լեզգիների, ավարների, թալիշների ինքնությունը լիովին մեռած չէ»,- նշեց Դավիթ Ջամալյանը: Բացի այդ` ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակը նույնպես, մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չէ: «Հարձակվող բանակի բարոյահոգենական մթնոլորտը պետք է պաշտպանվողից մի քանի անգամ բարձր լինի, իսկ մեր նրանցից եթե բարձր էլ չէ, ապա հաստատ չի զիջում»,- ասաց ռազմական հոգեբանը: Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում Ադրբեջանի ներդրած ֆինանսական միջոցներին, ապա Դավիթ Ջամալյանը կասկածում է, որ այդ փողերը ծառայում են իրենց նպատակին` հաշվի առնելով հարեւան երկրում առկա կոռուպցիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter