HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Պատկերացնում եմ, թե ինչ հոգեվիճակում է հայտնվել Ալիեւը»

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքն անձամբ կհրավիրի Ադրբեջանի նախագահ Ալիեւին հայ-թուրքական սահմանի բացման արարողությանը, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ասաց, թե դրանով Սարգսյանը եւս մեկ անգամ ի ցույց է դրել Ադրբեջանի հակակառուցողական եւ մեր կառուցողական դիրքորոշումը: «Պատկերացնում եմ, թե ինչ հոգեվիճակում է հայտնվել Ալիեւը` այդ հրավերքի մասին իմանալով: Ընդհանրապես վերջին շրջանում Ալիեւի վարչակարգի հեղինակությունը միջազգային հանրության մոտ կարծես թե լուրջ խաթարվել է»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը: Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նա շախմատային բառապաշարով որակեց որպես քայլ ձիով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter