HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես և աղջիկս ենթարկվել ենք բռնության` զենքի սպառնալիքով»

Ասում է Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը: Նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Երեկ երեկոյան` ժամը 21:00-ի սահմաններում, մեր շենքի բակում, ես և աղջիկս ենթարկվել ենք բռնության, այն  էլ` զենքի սպառնալիքով: Միայն պատահականությամբ էր, որ մեզ հաջողվեց անվնաս դուրս գալ այդ հարձակումից: Հիշեցնում եմ, որ իմ կողմից իշխանություններին, այդ թվում` իրավապահ մարմիններին, ուղղված դիմումներն ու հայտարարությունները, որ դիտորդական գործունեությանս հետ կապված իմ և երեխաներիս անվտանգությունը վտանգված է, մնացել են անհետևանք: Հայտարարում եմ, որ այս ահաբեկչությունն իշխանությունների դատապարտելի անգործության հետևանք է և ողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը, որի կրավորական կեցվածքը նպաստում է երկրում վախի, բռնությունների մթնոլորտի տարածմանը և ընտրությունների նկատմամբ բնակչության հավատի իսպառ վերացմանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter