
Հայրենասիրության հակառակ կողմը. Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկի դառը ճակատագիրը (վիդեո)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է Ստեփանակերտի մատույցներում գտնվող և արժանիորեն Արցախի խորհրդանիշ համարվող 1967թ. «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի խայտառակ վիճակի մասին: Ներկայացվող լուսանկարը ու տեսանյութը ցանկացած խոսքերից վառ են նկարագրում լեգենդար հուշարձանի դառը ճակատագիրը:
«Չենք լռելու»-ն խնդրի վրա է հրավիրում ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և հուշարձանների պահպանության վարչության ուշադրությունը` հորդորելով շտապ ձեռնամուխ լինել «Մենք ենք մեր լեռները»-ի վերանորոգման աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել