HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հայ զինվորը ցանկանում է լինել առաջին գծում»

«Պատերազմ կարող է վերսկսվել այն դեպքում, երբ Հայաստանը կամ ԼՂՀ-ն շեշտակի թուլանան, եւ ուժերի հավասարակշռությունը փոխվի: Բայց դա այդպես չէ, եթե այդպես լիներ, հակառակորդը չէր վարանի կայծակնային արագությամբ կորցրածը ետ բերելու»,- կարծում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Պատերազմի վերսկսումը հնարավոր կլինի նաեւ այն դեպքում, երբ գերտերություններին դա ձեռնտու լինի, իսկ դա պարզելու համար, ըստ բանախոսի, լուրջ վերլուծություն է անհրաժեշտ: Դավիթ Ջամալյանը նաեւ խոսեց Հայաստանի շարքային զինծառայողների հոգեբանության մասին` նշելով, որ առաջին գծում կանգնած զինվորների համար սովորական են դարձել փոխհրաձգությունները: «Ես եղել եմ առաջին գծում եւ կարող եմ ասել, որ զինվորները հարմարվել են վտանգին: Զինվորներից շատերը ցանկանում են ավելի շատ լինել առաջին գծում, քան թե զորամասում, որովհետեւ առաջին գծում նրանց ձեռքին զենք կա, այնտեղ մարդկային փոխհարաբերություններն ավելի ջերմ են, որովհետեւ վտանգը միավորում է մարդկանց»,- ասում է ռազմական հոգեբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter