HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

5 դասախոսի զրկել են քննություն եւ ստուգարք ընդունելուց 

Արցախի պետական համալսարանում 5 դասախոսի զրկել են քննություններ եւ ստուգարքներ ընդունելուց: Նրանք պատմության, մանկավարժության եւ կիրառական մաթեմատիկայի ամբիոններից են: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը` ի պատասխան լրագրողների հարցերին:

Նրա տեղեկացմամբ` նշված դասախոսները քննությունների ժամանակ գումար էին պահանջում ուսանողներից, ինչի համար էլ որոշվել է նրանց զրկել քննություններ եւ ստուգարքներ ընդունելուց: Հարցը, սակայն, իրավական հարթություն չի տեղափոխվել, քանի որ «ուսանողները իմանալով դրա մասին` հրաժարվել են իրենց ասածներից»: Նախարարի խոսքերով` պետհամալսարանում բացի նշված երեւույթներից կային  նաեւ այլ երեւույթներ, որոնց  արդյունքում նույնիսկ ուսանողներ են հեռացվել համալսարանից: Վլադիկ Խաչատրյանը հավաստիացրեց, որ այդ հարցն էլ է շտկվել` ուսանողները վերականգնվել են, իսկ դասախոսները` ստացել համապատասխան տույժը: Կրթության նախարարը նման երեւույթները հատկապես քննությունների ժամանակ վերացնելու ձեւը տեսնում է քննությունները թեստային եղանակով անցկացնելու մեջ: Ըստ նրա` այդ դեպքում միայն կբացառվի մարդկային գործոնը: Իսկ այդ եղանակին կանցնեն ամենաուշը հաջորդ տարվա վերջին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter