«Մեր վճռականությունն աներեր է` պայմանով, որ...»
Գյուլը պատասխանել է Սարգսյանի ուղերձին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր արձանագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին` ասելով, որ Թուրքիան և Հայաստանը կշարունակեն աշխատել` նորմալացման գործընթացը առաջ տանելու համար` հիմնվելով այն ըմբռնումների վրա, որոնց երկու երկրները հասել են 2009 թ. նոյեմբերի 10-ին:
«Մենք պետք է գիտակցենք, որ այս պատմական գործընթացն իր ավարտին հասցնելը կպահանջի հարգել մեր պարտավորությունները իրենց ամբողջության մեջ, ինչպես նաև դրսևորել համարժեք քաղաքական խիզախություն և խորաթափանցություն»,- ըստ Hurriyet Daily News-ի` ասել է Գյուլը:
Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին ուղերձ էր հղել Աբդուլլահ Գյուլին` ինքնաթիռով անցնելով Թուրքիայի օդային տարածքով: Պատասխանելով ուղերձին` Գյուլը նշել է. «Արմատացած նախապաշարմունքները հաղթահարելը և մեր երկու հարևան ժողովուրդների մեջ փոխըմբռնում ու փոխվստահություն սերմանելը իսկապես մեր գլխավոր նպատակներից էին մեր երկրների միջև նորմալացման գործընթացը սատարելիս: Վստահ եղեք, որ այս նպատակներն առաջ տանելու մեր վճռականությունն աներեր է` պայմանով, որ այս վճռականությունը և պարտավորությունը մնան երկուստեք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել