Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է
Այսօր «Հետքը» «Ծառահատումներ Ծովինար գյուղում» վերնագրի ներքո հրապարակել է ընթարցողներից մեկի տրամադրած լուսանկարները` Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում կատարված ծառահատումների մասին: Այս առնչությամբ ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժից հայտնում են, որ լուսանկարներում պատկերված է Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների արդյունքում առաջացած անտառանյութը:
«2009 թվականին բնապահպանության նախարարության պատվերով մաքրվել է 600 հա ջրածածկ տարածք: Որպեսզի Սևանա լճի մակարդակի բարձրացումը չհանգեցնի ջրի աղտոտման, 2010 թվականին ևս առափնյա շուրջ 600 հա տարածք մաքրվելու է ծառերից և թփերից: Սևանա լճի շրջակայքի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու նպատակով «Սևան» ազգային պարկի ուժերով անտառային տարածքներ են հիմնվում բարձրադիր վայրերում»,- նշված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել