HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանել է դստերը

Երեկ ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 7-ին Երանոս գյուղի բնակչուհի, 1989 թ. ծնված Մանուշակ Խաչատրյանը տանը մահացել է, մահը եղել է բռնի, իսկ հաջորդ օրը նրան շտապ հուղարկավորել են: Պարզվել է, որ փետրվարի 7-ին` ժամը 1.30-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1964 թ. ծնված Անդրանիկ Խաչատրյանը վիճաբանել է դստեր` Մանուշակ Խաչատրյանի և կնոջ` Նուբար Փաշոյանի հետ, որի ընթացքում փայտով հարվածել է նրանց գլխին: Ստացած վնասվածքներից որոշ ժամանակ անց դուստրը անասնագոմում մահացել է: «Բերման ենթարկված Անդրանիկ Խաչատրյանը խոստովանական ցուցմունք է տվել: Վերջինս ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»,- հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter