HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՃՇՊՀ-ի կեղծ դիպլոմ` 2200 ԱՄՆ դոլարով

Փետրվարի 5-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից գրություն է ստացվել, որ Երևանի բնակչուհի, 1984 թ. ծնված Աշխեն Մ.-ն դիմել է ԱՄՆ դեսպանատուն` ոչ ներգաղթային մուտքի արտոնագիր ստանալու խնդրանքով` ներկայացնելով փաստաթղթերի փաթեթ, այդ թվում նաև իր անվամբ թիվ AD 009891 ԵՃՇՊՀ դիպլոմը, որի իսկությունը կասկածներ է հարուցել ԱՄՆ դեսպանատանը: Պարզվել է, որ Աշխեն Մ.-ն ԵՃՇՊՀ-ում երբևիցէ չի սովորել, իսկ դիպլոմը 2008 թ. հոկտեմբերին ձեռք է բերել նրա ամուսինը` մի անծանոթ անձից` վճարելով 2 հազար 200 ԱՄՆ դոլար: Փաստաթղթի տեխնիկա-քրեագիտական փորձաքննությամբ պարզվել է նաև, որ հիշյալ դիպլոմի ձևաթուղթը և կնիքների դրոշմները կեղծված են: Բացի դրանից, Աշխեն Մ.-ն ԱՄՆ դեսպանատուն է ներկայացրել նաև ՍՊԸ-ներից մեկում աշխատելու վերաբերյալ տեղեկանք, սակայն այդ ընկերությունում երբևիցէ չի աշխատել, իսկ տեղեկանքը վերցրել է ՍՊԸ-ի տնօրենից: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter