Նախընտրական ցուցակներում կանանց թիվը կմեծանա
Այսօր կառավարությունը հավանություն է տվել գենդերային քաղաքականության հայեցակարգին եւ շահագրգիռ նախարարություններին պարտավորեցրել վեցամսյա ժամկետում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել համապատասխան ոլորտներում իրականացվելիք գենդերային քաղաքականության 2010-2015թթ. միջոցառումների ծրագրերը,որոնք երկամսյա ժամկետում ամփոփվելուց հետո կներկայացվեն ՀՀ կառավարություն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նպատակահարմար է նկատել այս խնդրի վրա հրավիրել քաղաքական կուսակցությունների ուշադրությունը։
Հայեցակարգն ուղղված է մեր երկրի կյանքում կանանց դերի բարձրացմանը, այդ թվում` կուսակցությունների նախընտրական ցուցակներում ավելի մեծ թվով կանանց ընդգրկմանը։ Վարչապետի խոսքով այս բնագավառի մեր ցուցանիշները բարելավման կարիք են զգում, քանի որ մեր պետական եւ հանրային կյանքում լիակատար չափով չի օգտագործվում կանանց ներուժը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել