HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուրացման դեպք Հաղպատ համայնքում

Լոռու մարզի Հաղպատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու համար: Պարզվել է, որ  Ռ. Վարոսյանը, ով մինչեւ 2008 թ. հոկտեմբեր ամիսն աշխատել է որպես Հաղպատ  համայնքի ղեկավար, 2007 թ. գյուղապետարանի վարչական շենքի նորոգման, համայնքի ոռոգման ջրագծի կառուցման, աղբահանության եւ բարեկարգման  աշխատանքների իրականացման համար «Մեծն Տիգրան Թումանյան» ԲԲ ընկերության հաշվեհամարին փոխանցել է 21 միլիոն 504 հազար 600 դրամ: Սակայն աշխատանքները կատարել չկարողանալու պատրվակով Վ. Վարոսյանը հիշյալ ընկերության տնօրեն Վ. Մելիքսեթյանից կանխիկ հետ է ստացել 16 մլն 128 հազար դրամ, որը գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել: Այնուհետեւ իր կողմից վարձու աշխատուժի միջոցով վերոհիշյալ աշխատանքները կատարելու ընթացքում նախահաշվով նախատեսվածից ցածր արժեքով շինանյութ  ձեռք բերելով ու այդ աշխատանքներն իրականացնողներին պակաս աշխատավարձ վճարելու եղանակով` հիշյալ գումարից յուրացրել է առանձնապես խոշոր չափերի` 3 մլն 272 հազար 490 դրամ: Բացի այդ, ըստ նախաքննության տվյալների` նույն համայնքի մի քանի բնակիչներին սոցիալական օգնություն վճարելու պատրվակով Ռ. Վարոսյանը գյուղապետարանի  դրամարկղից անձամբ ստացել է  198 հազար 970 դրամ: Սակայն այդ գումարը բնակիչներին չի վճարել եւ հափշտակել է: «Ձեռք բերված ապացույցների հիման վրա`  Ռ. Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: ՀՀ ոստիկանության` Թումանյանի բաժանմունքում քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter