HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ռեպլիկներ չեն եղել, հայհոյանք չի եղել»

ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր ասաց, որ Ազգային Ժողովում ի դեմս Դաշնակցության եւ որոշ դեպքերում նաեւ «Ժառանգության»` քաղաքակիրթ պայքար է ընթանում: «Հետքի» այն հարցին, թե արդյոք այդ քաղաքակիրթ պայքարի շրջանակներում տեղավորվում է այն, որ ՀՀԿ-ական պատգամավորները ռեպլիկներ էին անում Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ, Շարմազանովը պատասխանեց. «Ռեպլիկներ չեն եղել, հայհոյանք չի եղել, ես այնտեղ եմ եղել: Չանդրադառնանք դրան, քանի որ մյուս կողմը կին է եւ պատրաստվում է նոր զավակ պարգեւեել մեր երկրին»: Շարմազանովը կարծում է, որ ուժեղ է այն իշխանությունը, որն ունի ուժեղ ընդդիմություն. «Ժամանակն է, որպեսզի ունենանք ուժեղ ընդդիմություն, դա օդից չի գալիս, ուժեղ ընդդիմությունը պետք է քաղաքական պայքարում երեւա: Այսօր պառլամենտում ձեւավորվում է մի նոր ավանդույթ, երբ ընդդիմությունն ու իշխանությունը չեն գնում իրար ոչնչնացնելու ճանապարհով: Հիմա որ ասեմ` կարող են ասել Շարմազանովը դաշնակցականներին գովեց: Ես իմ կարծիքն եմ ասում` ընդդիմությունը պետք է լինի կառուցողական»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով` այսօրվա ընդդիմադիր ուժերը` Դաշնակցությունը, Կոնգրեսն ու «Ժառանգությունը», արդեն պատրաստվում են հետագա Ազգային Ժողովի ընտրություններում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները վաստակելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter