HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ադրբեջանի պատասխանը հիշեցնում է ԱԳՆ-ի պահակի զեկույցը»

«Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն արեց, բայց պետք է ասեմ, որ շատ անհաջող մեկնաբանություններով է հանդես եկել ԱԳՆ-ն, այդ հայտարարությունն այնքան ոչ պրոֆեսիոնալ եւ փաստարկներից զուրկ է, որ հիշեցնում է ԱԳՆ-ի պահակի զեկույցը»,- կարծում է ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնելով նախագահ Սարգսյանի ելույթը` բանախոսն ասաց, որ Սերժ Սարգսյանը հստակ արտահայտել է այն, որ ղարաբաղյան խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Բաքվում կամ Եվրոպայում, այլ Ստեփանակերտում. «Խնդրի լուծումը մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական կամքի արտահայտությամբ: Փաստացի` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է եւ ասել է իր իրավունքը»,- նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter