HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկադիր աշխատանքի զոհերին չվճարված աշխատավարձը կազմել է 21 մլրդ դոլար

ՀՀ Սահմանադրությամբ արգելված է հարկադիր աշխատանքը, սակայն որեւէ տեղ սահմանված չէ, թե ինչ է հարկադիր աշխատանքը: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Աշխատանքնային միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը: Խոսելով այս ուղղությամբ ԱՄԿ-ի կողմից կատարվող աշխատանքների մասին` Նվեր Սարգսյանն ասաց. «Մենք իրականցրել ենք եւ շարունակում ենք իրականացրել «ՀՀ-ում, Ադրբեջանւմ, Վրաստանում թրաֆիքինգի դեմ պայքար» ծրագիրը, որի նպատակն է աշխատել պետության եւ հասարակական կազմակերպությունների հետ` կանխարգելելու թրաֆիքինգը»: Նվեր Սարգսյանի տեղեկացմամբ` ծրագրի շրաջանակներում պատրասվում են ստեղծել թրաֆիկինգի զոհերի եւ թրաֆիքյորների բազաներ, որոնք կտրամադրվեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ու ոստիկանությանը: «Սա հնարավորություն կտա ավելի լավացնելու զոհերի վիճակը եւ ավելի խիստ պատասխանատվության ենթարկել թրաֆիքինգով զբաղվողներին»,-ասաց նա: Նվեր Սարգսյանը չուներ հստակ վիճակագրական տվյալներ, թե տարեկան քանի հոգի է ենթարկվում թրաֆիքինգի, սակայն մի հետաքրքիր փաստ, այնուամենայնիվ, նա նշեց. «2005 թ. 12,3 մլն մարդ ենթարկվել է հարկադիր աշխատանքի: 2009 թ. առաջին անգամ փորձ արվեց այդ գումարը` չվճարված աշխատավարձը, հաշվարկել. գումարը կազմեց 21 մլրդ դոլար»: Նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել արտերկիր` աշխատելու, Նվեր Սարգսյանը խորհուրդ տվեց օգտվել թեժ գծից, որի միջոցով կարող են օգտակար տեղեկատվություն ստանալ նախքան տվյալ երկիր մեկնելը: «Սովորաբար բանավոր պայմանավորվածությամբ են գնում աշխատելու, բայց մենք մեկնողներին խորհուրդ ենք տալիս գնալուց առաջ կնքել աշխատանքային պայմանագիր եւ այն թողնել հարազատների մոտ, որպեսզի հետո կարողանան վերականգնել իրենց իրավունքներրը»,- ասաց ԱՄԿ ծրագրերի ղեկավարը: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter