Սպառնալիքներով հեռախոսազանգեր կալանավայրից
Հունվարի 21-ին` ժամը 17.30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բջջային հեռախոսից պարբերաբար զանգահարում է «1-01» օպերատիվ հերթապահության հեռախոսահամարին և աշխատակիցների հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ տալիս` խոչընդոտելով օպերատիվ ծառայության բնականոն աշխատանքները:
«Նախօրեին իրավապահները պարզվել են, որ այդ արարքը կատարել է «Սևան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ, 1979 թ. ծնված Գևորգ Հակոբյանը (պատիժը կրում է 2004 թ. օգոստոսի 7-ից, ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդ. 1-ին մասի մեղադրանքով): Հանգամանքները պարզվում են»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել