2000 ԱՄՆ դոլար` տեսանյութը չտարածելու համար
Երեկ Ղ. Կ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գեղամ անունով իր ծանոթը շանտաժի է ենթարկում իրեն և պահանջում մինչև նույն օրվա ժամը 12.00-ն վճարել 2 հազար ԱՄՆ դոլար` այլապես սպառնալով հրապարակել և տարածել իր հետ սեռական հարաբերություն ունենալիս բջջային հեռախոսով կատարած նկարահանումը:
Իրավապահները ժամը 12.00-ի սահմաններում Հ. Քոչարի փողոցի թիվ 12 շենքի մոտ Ղ. Կ.-ից 2 հազար ԱՄՆ դոլարը վերցնելուց անմիջապես հետո բռնել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գեղամ Ա.-ին, որի մոտ հայտնաբերվել է նշված գումարն ու բջջային հեռախոսի հիշողության միկրոքարտը:
«Քննությունը կատարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել