HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել 2009 թ. Կազմակերպության ընդունած եւ իրագործած առանցքային որոշումների, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների կողմից արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` զրուցակիցները նաեւ կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացում առկա աշխույժ դինամիկան 2010 թ. եւս պահպանելու եւ դրանից բխող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter