HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանը շնորհավորել է Յանուկովիչին

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը հայտնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Ուղերձում ասված է. «Հարգելի Վիկտոր Ֆյոդորի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ուկրաինայի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ: Հայաստանում, որտեղ հիշում եւ հարգում են մեր ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամությանն ու փոխադարձ աջակցությանը Ձեր հավատարմությունը, համոզված են, որ հայ-ուկրաինական համագործակցության հետագա ընդլայնումն անհրաժեշտություն է: Անկեղծորեն հակված եմ կառուցողական համատեղ աշխատանքի` ի շահ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացման, դրանց նոր որակ հաղորդելուն` հիմնված փոխադարձ շահերի հաշվի առնման եւ հարգանքի, երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգի շուրջ սերտ համագործակցության, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների լուծման մոտեցումների համակարգման վրա: Հուսով եմ, որ նման համակողմանի մոտեցումը եւ մեր անձնական հարաբերությունները կծառայեն այդ նպատակների շուտափույթ իրականացմանը: Հարգելի Վիկտոր Ֆյոդորի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Ուկրաինայի ժողովրդին` բարօրություն եւ բարգավաճում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter