HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանվածը «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանն է

Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամար կոչվող հուշարձանից մոտ 500 մետր հեռավորության վրա, սեպտեմբերի 1-ին հայտնաբերել էին կնոջ դիակ` բռնության հետքերով: Կինը թալանված չէր:

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Կոտայքի բաժնի քննչական բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ սպանվածը Երևան քաղաքի բնակիչ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանն է:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter