282 հազար եվրո` Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներին
«Կովկասի պահպանվող տարածքներ» հիմնադրամը 2010 թվականի ընթացքում Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներին աջակցության նպատակով տրամադրելու է 282,045 եվրո: Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարար Ա. Հարությունյանի և «Կովկասի պահպանվող տարածքներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դ. Մորիսոնի հանդիպումը, որի ժամանակ էլ ստորագրվել է 282,045 եվրոյի աջակցության մասին համաձայնագիրը:
Ինչպես նշվում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն տարածած հաղորդագրության մեջ, 2009 թ. հոկտեմբերի 26-ին «Կովկասի պահպանվող տարածքներ» հիմնադրամի խորհուրդը հաստատել էր «Խոսրովի պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աջակցության առաջարկը: Որպես այս նախաձեռնության շարունակություն` նախատեսվում է Հայաստանում ամեն տարի ավելացնել պահպանվող տարածքների թիվը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել