
Այսօր` ժամը 12:00-13:30-ը, Ալավերդի-Վանաձոր ռազմավարական նշանակության ճանապարհի 20 կմ-ի վրա, դեպի Դսեղ տանող ճանապարհի խաչմերուկին չհասած` հսկա այս բեռնատարը, վթարային վիճակում հայտնվելով, անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Փետրվարի 11-ի գիշերը լույս 12-ին տեղացած առատ ձյան հետևանքով մերկասառույցով պատված ճանապարհին հայտնվելով` բեռնատարը միայն երջանիկ պատահականությամբ անդունդը չէր ընկել: Այդուհանդերձ, 1 ժամ 30 րոպե այն կաթվածահար էր արել ճանապարհի ողջ երթևեկությունը, որի հետևանքով ճանապարհի հակադիր կողմերից 50-ից ավելի ավտոմեքենաներ էին սպասում:
Նշենք, որ ճանապարհի Ձորագետ-Վանաձոր հատվածը սպասարկում է Լոռու մարզի Գուգարքի Ճանշինտեղամասը: Սակայն վերջին շրջանում, չնայած տեղացող առատ ձյանը, Գուգարքի Ճանշինը անուշադրության է մատնել ճանապարհը: Այս մասին վկայեցին նաեւ ճանապարհի բացվելուն սպասող ավտոմեքենաների վարորդները: Գուգարքի Ճանշինտեղամասի աշխատակիցների կողմից 1,5 ժամ անց մերկասառույցը անվտանգ դարձնելուց հետո անդունդի եզրին կանգնած բեռնատարը մտավ երթուղի` բացելով ճանապարհը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել