HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրտից և լեզվից թույլ մարդկանց խստիվ արգելվում է...

Մոտ մեկ ամիս առաջ այցելել էի Ազատի կիրճ` արշավի... Ձոր մտնելուն պես լսեցի կրակոցներ, չէի տեսնում ձայնը կոնկրետ որտեղից է գալիս, կրակոցները շարունակվում էին... Մին էլ տեսա զինվորական շորերով զինված մի տղամարդու, նշան էր բռնել դիմացի սարին և ուշադիր հետևում էր ինչ-որ կետի ու գնում դրա հետևից... Հետ դառնալիս տեսա ևս չորս զինված տղամարդու, մեկի ձեռքին էլ հեռադիտակ կար, մյուս ձեռքում էլ խփած կենդանի հավանաբար թռչուն կամ մի այլ բան... Դիտեք ինքներդ` http://www.youtube.com/watch?v=ZHfnETHfJQQ Տղամարդիկ հավաքվեցին մի տեղ և սկսեցին արդեն կրակել բանկաներին, օդ, ուր պատահի... Մենք դեռ այնտեղ էինք, կրակոցները չէին դադարում, նրանք հարբում էին և նորից կրակում...Ավելի քան քսան կրակոց.... Դա սարսափելի է , երբ բնության ձայները փոխարինվում են կրակոցների, հարբած տղամարդկանց ոռնոցների: Օդից որսի հոտ էր գալիս... Մենք գնացել էինք վայելելու, իսկ արդյունքում ականատես եղանք եվս մի սպանդի արդեն սովորական դարձած հայաստանյան տեսարանի: Ինչպես ուղիղ մեկ տարի առաջ Կաքավաբերդի տարածքում Դիտե'ք http://www.youtube.com/watch?v=HI4Nj9916HE Չեմ դադարում զարմանալ` տեսնելով մարդու այս ինքնակործանման տենչանք ասեմ հակում ասեմ... Ինքն իր ձեռքով հոշոտում է իր արմատները... Կիրճում տեսանք նաև ձեռքով սարքած որսորդական թակարդներ, որոնք ուղիղ մեր ճանապարհին էին և անզգուշության դեպքում կարող էին վնասել նաև մեզ... Կան մի շարք վիդեոներ և այլ փաստեր... Դեհ, Ձեզ տեսնենք կենդանիների իրավունքների պաշտպանությամբ հարստացող ֆոնդեր, հկ-ներ, միացություններ և գոյացություններ....բնավիրման նախարարներ... Այս անգամ կրկին չհաջողվեց մի լավ թաքցնել... Գուցե Ազատի կիրճ մուտք գործելն էլ միայն բնավիրման նախարարի թուլյտվությա՞մբ սարքեք: Մուտքը միայն որսորդներին` սրտից և լեզվից թույլ մարդկանց խստիվ արգելվում է... նման մի բան: Պահանջում ենք պատժել մեղավորներին: Աղբյուրը` http://bnamard.blogspot.com/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter