Շքանշան` արքեպիսկոպոսին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին հրամանագիր է ստորագրել Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և հայ ժողովրդին մատուցած երկարամյա նվիրյալ ու բեղմնավոր ծառայության համար, գահակալության 20-ամյակի, ինչպես նաև ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել