HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2010 թվականը մայրենի լեզվի տարի է

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010 թվականը հայտարարել է Մայրենիի տարի եւ ՀՀ պետական շահագրգիռ ու Սփյուռքի հայկական կառույցների հետ իրականացնում է «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» խորագրով միջոցառումների ծրագիրը: Այն կմեկնարկի փետրվարի 15-ին: «Մեծարումի եւ երդումի արարողություն» խորհրդանշական անունը կրող միջոցառման մասնակիցները ժ. 14:00-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կլինեն Օշականում եւ ծաղիկներ կդնեն Սբ. Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Ինչպես հայտնում է նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ հաջորդ միջոցառումը կանցկացվի փետրվարի 17-ին` ժ. 14:00-ին. Մատենադարանին կից տարածքում տեղի կունենան հանդիսավոր ցերեկույթ եւ պատվո երթ: Իսկ փետրվարի 21-ին` ժ. 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Մայրենի լեզվի օր» պետական տոնին նվիրված հանդիսություն, որը կազմակերպվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառումներին զուգընթաց, փետրվարի 15-ից ՀՀ դպրոցներում կմեկնարկի «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» խորագրով շարադրությունների մրցույթը: «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» ծրագիրն ուղղված է Հայաստանում եւ Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը, մեր լեզվամշակույթի միջոցով ազգային ինքնության ամրապնդմանը, մատաղ սերնդի մեջ լեզվական արժանապատվության ձևավորմանը, հայոց լեզվով ստեղծված մեր գրական-մշակութային ժառանգության ներկայացմանը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter