HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախի նախագահը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ Սուխում քաղաքի Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման ծրագրերին, ինչպես նաեւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին: Բակո Սահակյանը անդրադարձել է  նաեւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հետագա ընդլայնմանը, պատասխանել հանդիպման մասնակիցների բարձրացրած մի շարք հարցերի: Հանդիպմանը մասնակցել են նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, փոխարտգործնախարար Վասիլի Աթաջանյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter