«Միայն թե չմարի ամուսնուս տան ճրագը»,- ասում է ազատամարտիկի կինը
Մարտունու շրջանի Գիշի գյուղը շատ զոհեր է տվել Արցախյան պատերազմում: Հերթական կորստի մասին հիշեցնում էին տղաների անուններով օրեցօր ավելացող սեւ ներկած թիթեղից ցուցանակները, որոնք կախում էին փողոցի երեւացող վայրում: Մի օր էլ գյուղի ներքեւի փողոցներից մեկում հայտնվեց «Ռուդիկ - 31» ցուցանակը:
21-ամյա Արեւիկն իր երկու զավակների հետ ամեն օր` ժամը հինգին, այցելում էր ամուսնու գերեզմանին: Վերադառնում էր միայն ուշ երեկոյան: Սակայն նրա ամենօրյա այս այցելությունները երկար չտեւեցին: Չհամակերպվելով ամուսնու կորստի հետ` Արեւիկը ծանր ապրումների մեջ ընկավ, եւ դա ազդեց նրա հոգեկան վիճակի վրա: Արեւիկի քրոջ` Արեգայի խոսքերով, հիվանդության պատճառները շատ են: Արեւիկն ընդամենը տասը տարեկան էր, երբ մահացավ մայրը: «Քույրս շատ խելոք երեխա էր, բայց մեր մոր մահից հետո ամեն ինչ փոխվեց: Արեւիկը մինչեւ ութերորդ դասարանը միայն սովորեց, հետո սկսեց աշխատել եւ իր աշխատանքով իր օժիտը պատրաստեց»,- հիշում է Արեգան:
Արեւիկն ամուսնացավ Ռուդիկ Հայրապետյանի հետ, ծնվեցին աղջիկը` Նարինեն, տղան` Գեւորգը: Երկրորդ հղիության ժամանակ Արեւիկը վիրավորվել է գնդիկային ռումբից: Երեք օր հետո նա ծննդաբերել է:
«Ռումբի գնդիկը մինչեւ հիմա դեռ ոտքի մեջ է ու երբեմն-երբեմն իրեն զգացնել է տալիս: Ամուսնու մահը մեծ հարված էր քրոջս համար: Ինչպես հետո ինձ պատմել են մեր բարեկամները եւ փոքր քույրս (որն այդ ժամանակ նրա մոտ էր), Արեւիկն արդեն մեր ճանաչած Արեւիկը չէր: Քսան օրից ավել նա ոչ ուտում էր, ոչ խմում»,- պատմում է Արեգան:
Ամուսնու մահից մեկ տարի հետո Արեւիկի պահվածքը մտահոգեց հարազատներին, եւ նրանք դիմեցին բժշկի օգնությանը: Բժիշկ նյարդաբանն ասել է, թե Արեւիկի մոտ նկատվում է նյարդաթուլություն, եւ չի զգուշացրել այդ հիվանդության բարդացման եւ դրանից բխող հետեւանքների մասին:
Արեգան համոզված է, որ եթե ժամանակին նրան հասկացնեին ու բացատրեին այդ հիվանդության հետեւանքների մասին, ապա քույրն այսօր այդ վիճակում չէր լինի:
«Մենք մի վայրկյան անգամ չենք թողել Արեւիկին հիվանդանոցում, բոլոր բուժումներն իրականացրել ենք տանը: Բժիշկները խորհուրդ էին տվել փոխել բնակության վայրը, քանի որ իր տանն ամեն ինչ ամուսնուն էր հիշեցնում: Ոչինչ չօգնեց, եւ սկզբում ախտորոշած նյարդաթուլությունը վերածվեց շիզոֆրենիայի»,- պատմում է Արեգան:
Որոշ ժամանակ անց ամուսնու բարեկամներն իրենց մոտ են տարել Արեւիկի որդուն` վստահեցնելով, որ մի քանի ամսից անպայման ետ կուղարկեն, որ գյուղում դպրոց գնա: Սակայն տղային ետ չեն բերել, իսկ մի քանի տարի անց տարել են նաեւ աղջկան: Զավակների հետ բաժանումը հերթական հարվածն էր Արեւիկի համար:
«Նա ոչ մի կերպ չի ընդունում իր հիվանդ լինելը եւ դեղի ու սրսկման մասին լսել անգամ չի ուզում: Ամեն անգամ բուժքույրը մի պատրվակ է գտնում` ամեն ամիս ներարկելով համապատասխան դեղերը»,- ասում է քույրը:
Եթե Արեւիկը ժամանակին ընդունում է դեղերը, ապա լիարժեք մարդ է, շփվում է մարդկանց հետ, այցելում հարազատներին: Դեղերի ուշացման դեպքում նա դառնում է անճանաչելի իր պահվածքով ու վարքով` նախընտրելով առանձնանալ տանը եւ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Այսօր Արեւիկը շարունակում է ապրել իր` արդեն քարուքանդ ու կենցաղային տարրական պայմաններից զուրկ տանը: Հարազատների բոլոր խնդրանքները` տեղափոխվել իրենց մոտ, Արեւիկը մերժում է` նախընտրելով մնալ իր ցուրտ տանը: Իր մեժումը նա բացատրում է նրանով, որ չի ուզում ամուսնու օջախի ճրագը մարել:
Այնուամենայնիվ, այն պայմանները, որում այսօր ստիպված է ապրել Արեւիկը, նրա եղբայր Արթուրի կարծիքով` պարզապես անտանելի են:
«Մենք բազմիցս դիմել ենք համապատասխան մարմիններին` խնդրելով օրենքի սահմաններում գոնե ինչ-որ բանով օգնել քրոջս վերանորոգել տունը: Երկու տարի առաջ նախագահ Բակո Սահակյանին ուղարկած մեր նամակին պատասխանել են` խոստանալով եղանակների տաքանալուն պես սկսել վերանորոգումը: Մինչեւ հիմա ոչինչ չի արվել»,- ուսերը թոթվելով ասում է Արթուրը:
Եղբայրը վստահեցնում է, որ արդեն կա 2010 թ. վերանորոգվող տների ցուցակը, բայց Արեւիկի անունն այնտեղ այս անգամ էլ չկա: Այսքան տարիների խնդրանքների արդյունքում Արեւիկի հիվանդության կարգը դարձրել են մշտական` սահմանելով երկրորդ կարգի հաշմանդամի նպաստ (9600 դրամ):
Արեւիկին այդքան անհրաժեշտ դեղորայքի միշտ ստացել են անվճար, ամեն ամիս «Հոգեթմրաբանական դիսպանսերի» գլխավոր բժիշկը դեղերն ուղարկում էր գյուղ:
«Արդեն մի քանի ամիս է, ինչ դեղերը չենք ստանում: «Հոգեթմրաբանական դիսպանսերի» գլխավոր բժիշկը մեզ վստահեցնում է, որ դեղատներում ու հիվանդանոցներում չկան այս դեղերը»,- ասում է Արթուրը:
Քրոջը` Արեգային, հաջողվել է ձեռք բերել դեղերը, բայց նա հնարավորություն չունի գնալ գյուղ, մնալ քրոջ մոտ ու հետեւել, որպեսզի նա ստանա բոլոր բուժումները:
Արեգան ասում է, որ կուզենար գոնե մեկ անգամ Արեւիկին տանել Երեւան` բժշկի. միգուցե հնարավոր է անել ավելին: Բայց հարազատները նման հնարավորություն չունեն:
Առօրյա կենցաղային անհարմարությունների պայմաններում Արեւիկի համար միակ լուսավոր կետը նրա զավակներն են, որոնց մասին նա ոչ մի վայրկյան չի մոռանում:
Հեռախոսով զավակների հետ կապ է պահպանում, նրանք էլ իրենց հերթին մորը վստահեցնում են, որ հենց որդին` Գեւորգը, ավարտեց դպրոցը, կվերադառնան: Արեւիկը սպասում է նրանց: Նրա միակ մտահոգությունը անբարեկարգ տունն է: Կհասցնե՞ն, արդյոք, մինչեւ երեխաների վերադարձը տունը վերանորոգել:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել