HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել են բարեգործական ծրագրեր

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։ Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են`«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի ծնարանային եւ վիրահատական բաժինների հիմնանորոգման, «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների տեղադրման», Երեւանի «Նորք» տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի սանհանգույցների վերանորոգման եւ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան «Հույս» մանկատան կահավորման ծրագրերը։ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Արմենիակա» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում եւ Եվրոպայում առկա հայկական ճարտարապետության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի, պատմական աղբյուրների եւ գրականության ցանկի թվայնացումը ու տեղադրումը համացանցում, ինչը հասանելի կլինի բոլորին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Գանձատան նորոգման աշխատանքների եւ Գարեգին Ա կրթական կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքների ծրագրերը։ «Հրայր եւ Աննա Հովնանյան» ֆաունդեյշն կորպորացիայի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել եկեղեցական համալիր` Հայրապետական նստավայր եւ Սուրբ Աննա եկեղեցի։ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Գյումրու թիվ 6 մանկապարտեզի կահավորման ծրագիրը ու «Զեյթուն» ուսումնական եւ աջակցման կենտրոնի հիմնադրման ծրագիրը, որի նպատակն է աջակցել բնակչության խոցելի խավին ձեռք բերելու շուկայում պահանջվող մասնագիտություն եւ սեփական վաստակի միջոցով հասնել ֆինանսական կայունության։ Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter