HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոտարը հրաժարվել է կնքել պայմանագիրը

«Օլիմպ»  ԱԿ-ին պատկանող Միլանո խանութի վտարման գործողությունները սկսվեցին անսպասելի, առանց զգուշացման և գործունեությունը տեղափոխելու համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու։  Վտարման համար հիմք էր ծառայում ՀՀ կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթը։ «Օլիմպ»  ԱԿ-ի փաստաբանները բազմիցս զգուշացրել էին դատարանի վճռում առկա անճշտությունների մասին, սակայն ոչ տվյալ տարածքի ձեռքբերող՝  «Ավո ՖՄՀ»  ՍՊ ընկերության ներկայացուցիչները, ոչ էլ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ուշադրություն չդարձրեցին դրանց։ Արդյունքում ԴԱՀԿ աշխատակիցները վայրենաբար իրականացրեցին վտարման աշխատանքները՝ մի քանի օրում տարածքը ազատելով մեծածավալ գույքից։ Այսպիսով, «Օլիմպ» ԱԿ-ի փայատեր Հովհաննես Ղուկասյանին այլ ելք չէր մտում, քան հարկադրաբար պայմանագիր կնքելը, որպեսզի չենթարկվի վարչական պատասխանատվության և գոնե հնարավորություն ունենա ստանալու դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցված փոխհատուցման գումարը, ինչը, սակայն, Հ. Ղուկասյանի պնդմամբ, կազմում է իր գույքի իրական շուկայական արժեքի 20-25% ը։ Նոտարական գրասենյակում նոտարը պարզաբանեց, որ դատարանի նման վճռով ինքը չի կարող պայմանագիր վավերացնել։ «Օլիմպ»  ԱԿ-ն իրավաբանական անձ է և ոչ թե գույք, իսկ իրավաբանական աձը չի կարող սեփականության իրավունքով ինչ որ մեկին պատկանել։ Այսպիսով,  կանգնեցված է Միլանո խանութի աշխատանքը, փայատերերը հնարավորություն չունեն ստանալու փոխհատուցման գումարը, իսկ համաձայն «Հասարակության և Պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի՝ գերակա հանրային շահից ելնելով՝ սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը։ Ստեղծված փակուղուց դուրս գալու  միայն մեկ ելք կա՝ այն է,  վերադարձնել սեփականությունը օրինական  տիրոջը՝  «Օլիմպ»  ԱԿ-ին, որպեսզի հնարավորություն ունենա շարունակել իր գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է Օլիմպ ԱԿ փոխտնօրեն Հ. Ղուկասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter